Ազգային վիճակագրական ծառայությունը քիչ առաջ հրապարակեց 2014թ. ապրիլ ամսվա գնաճի տվյալները, ըստ որի նախորդ տարվա ապրիլի համեմատ (տասներկուամսյա գնաճ) այն կազմել է 4.4%: Հիշեցնենք, որ տասներկուամսյա գնաճի թիրախային ցուցանիշը 4 պլյուս-մինուս 1.5%-ն է, ինչը նշանակում է, որ այս ամսվա գնաճը թույլատրվածի սահմաններում է:
Անցած տարվա ապրիլի համեմատ այս տարվա ապրիլին ամենաբարձր գնաճը եղել է ծառայությունների ոլորտում՝ 8.5% և ոգելից խմիչքների ու ծխախոտի ոլորտում՝ 7.6%: Սպառման ապրանքների գնաճը եղել է 2.8%, պարենային ապրանքներինը՝ 2.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.8%:
Ինչ վերաբերում է այս տարվա մարտի համեմատ ապրիլին շուկայում արձանագրված գնաճին, ապա նշենք, որ այն կազմել է 0.5%