Սերժ Սարգսյանը վերջերս ասաց, որ միայն զենքով կա փրկություն: Միգուցե ակամա է ասել, բայց մեր ժողովրդի մեծամասնությունը համաձայն է նրա հետ,- այսօր իր ուղերձը սկսելուց առաջ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եվ քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել անթույլատրեկի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք սրան:
Հարգելի հայրենակիցներ, փետրվարի 18-ն է: Ուղիղ մեկ տարի է անցել վերջին նախագահական ընտրություններից: Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց և բավական մեծ ժամանակ՝ կշռադատելու մեր արարքները: Այս ողջ ընթացքում բողոքը չի դադարել: Տրանսպորտի թանկացման, մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ապօրինի շինարանությունը, կուտակային կենսաթոշակային համակարգը ստիպել են ժողովրդին ոտքի կանգել: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է «Ժառանգությանը» ետ պահել իր ուղուց»: