տուն Քաղաքական Միջազգային Այսօր Google-ի հեղինակները ավտոտնակում կնշեն ընկերության ծննդյան 15-ամյակը

Այսօր Google-ի հեղինակները ավտոտնակում կնշեն ընկերության ծննդյան 15-ամյակը

204
0

000

Google ընկերությունը նշում է իր ստեղծման 15-ամյակն այն ավտոտնակում, որտեղ Լարի Փեյջն ու ՍերգեյԲրինը որոշեցին բացել աշխարհի ամենահզոր որոնողական համակարգերից մեկը, որը հետագայում վերաճեց IT ոլորտի աշխարհի հզորագույն ընկերություններից մեկի:

Մենլո Պարկում գտնվող ավտոտնակը զբոսաշրջիկներին հետաքրքրում է  նույնքան, որքան Hewlett-Packard-ի ավտոտնակը` Պալո Ալտոյում կամ Լոս Ալտոսում գտնվող այն ավտոտնակը, որտեղ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին Apple համակարգիչը: Google-ին ավտոտնակը վարձավճարով հանձնում էր Սյուզան Վոշիցկին, ով հետագայում դարձավ ընկերության աշխատակից:

Նշենք նաև, որ Google-ի առաջին էջում տեղադրվել է շնորհավորական դուդլ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here