տուն Քաղաքական Միջազգային Այսօր Օբաման Կանադայի վարչապետին կուղարկի գրազով պարտված երկու արկղ գարեջուրը

Այսօր Օբաման Կանադայի վարչապետին կուղարկի գրազով պարտված երկու արկղ գարեջուրը

80
0

file42192076_50e9cd7f

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարերին է ուղարկելու երկու արկղ գարեջուր, որոնք գրազով պարտվել էր Ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի մրցաշարերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Օբաման և Հարփերը գրազ էին եկել, որ իրենց երկրները հաղթելու են կանանց և տղամարդկանց մրցաշարերում։ Արդյունքում՝ երկու մրցաշարում էլ հաղթեցին կանադացիները։ Ընդ որում, կանադացիներն ամերիկացիներին հաղթել են տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում, իսկ կանանց՝ եզրափակիչում։

Օբաման առաջին անգամ չէ, որ պարտվում է գրազը։ Չորս տարի առաջ ԱՄՆ-ի հավաքականը կրկին զիջել էր կանադացիներին։