տուն Քաղաքական Միջազգային Այսօր Քերին և Լավրովը հանդիպում են Լոնդոնում․ Թեման՝ Ուկրաինայի ճգնաժամ

Այսօր Քերին և Լավրովը հանդիպում են Լոնդոնում․ Թեման՝ Ուկրաինայի ճգնաժամ

94
0

Lavrov-and-Kerry

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Լոնդոնում կրկին կբանակցեն ուկրաինական ճգնաժամի հարցով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Անցած շաբաթվա ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն արդեն հանդիպել են Հռոմում և Փարիզում։ Քերին հայտարարել է, որ Լավրովի հետ հանդիպում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ, որպեսզի հնարավոր լինի թուլացնել լարվածությունն այս հարցում։

«Մեր նպատակը պարզ է՝ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու միասնականությունը մեր եվրոպացի գործընկերների հետ միասին», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը։