ՄԱԿ-ի կարևորագույն ստորաբաժանումներից մեկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր սկսում է կազմակերպության 37-րդ գլխավոր համաժողովը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
195 անդամ երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Փարիզում։ Նստաշրջանը կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Այս ընթացքում կքննարկվեն կազմակերպության աշխատանքի ուղղությունները, ծրագրերը և բյուջեն մինչև 2017 թվականը։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև հաստատել կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի թեկնածությունն առաջիկա չորս տարիների համար։ Կընտրվի նաև գործադիր կոմիտեն, ինչպես նաև կձևավորվեն մյուս մարմինները։