տուն Աշխարհ Այսօր փակվում են Շենգենյան գոտու երկրների սահմանները

Այսօր փակվում են Շենգենյան գոտու երկրների սահմանները

230
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին հեռուստաուղերձ է հղել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

Մակրոնը նշել է, որ Եվրոպական միության և Շենգենյան գոտու երկրների սահմանները փակվում են մարտի 17-ից՝ 30 օր ժամկետով։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ 15 օրով ուժի մեջ է մտնում երկրի տարածքում մարդկանց տեղաշարժի սահմանափակումը։ Նա հույս է հայտնել, որ շատ քաղաքացիներ լրջորեն կվերաբերվեն ընտանեկան և ընկերական հանդիպումների սահմանափակմանը։

Համաձայն նախագահի հայտարարության՝ Ֆրանսիայում նաև կասեցվում են իրականացվող բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, որը նախատեսում է թոշակի անցնելիս շատ մասնագիտությունների տեր մարդկանց համար արտոնությունների չեղարկում, թոշակի անցման տարիքի բարձրացում՝ 62-ից 64-ի