Առողջապահության նախարար Արսեն Թորոյանը չնայած կառավարության նիստում ներկայացրեց երկրում կորոնավիրուսային համաճարակի պատկերը, բայց հրավիրված ասուլիսի ժամանակ հարկ համարեց ևս մեկ անգամ խոսել:
Նախարարն ասաց, որ այսօր իրականացվել է 328 նմուշի հետազոհություն, որի արդյուքնում 92 դրական թեստավորման պատասխան է ստացվել: Արսեն Թորոսյանն իր խոսքում ընդգծեց, որ այսօր վարակվածների կեսից ավելին գտնվել են մեկուսարանում կամ ինքնամեկուսացման մեջ: Կան նաև դրսից բերված նոր վարակակիրներ:
Առողջապահության նախարարն ասաց, որ պետք է զգոն լինենք: Պետք է եռապատկել զգոնությունը`առանց խուճապի մատնվելու: Եվս մեկ անգամ կոչ արեց այս ամենին շատ լուրջ վերաբերվել: Այո, մենք ասում ենք, որ երիտասարդները ռիսկային գոտում չեն, բայց նրանց միջոցով կարող են բարդություններ ունենալ մեծահասակաները:
Արսեն Թորոսյանը խոսեց նաև առողջացած քաղաքացիների մասին: Այսօր նոր առողջացածներ կան՝ երկուս հոգի: Նախարարը հույս հայտնեց, որ շուտով առողջացածների թիվը զգալիորեն կմեծանա:
Նախարարը ներկայացրեց կատարվող միջոցառումների ծավալների, մեկուսարանների, հյուրանոցներում կատարվող աշխատանքների մասին տվյալներ, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչ մեծ աշխատանք է տարվում: Նշվեց նաև ինը բժշկական հաստատությունների ներգրավվածության մասին: Վաղվանից կմիանա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, որը ամենամեծ մահճակալային ֆոնդն ունի: Խոսքը ստացիոնար մասնաշենքի մասին է:
Փաստացի վարակվածների թիվը 663 է՝ հաստատեց նախարարը:
Հայկ Մագոյան