Այսօր վաճառքի կհանվի Ուիլյամ Բոյդի՝ գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Բոնդի մասին յոթերորդ գիրքը կոչվում է «Սոլո»։ Այս վեպում Բոնդը միայնակ պետք է պայքարի նավթով հարուստ աֆրիկյան մտացածին Զանզարիմ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար։ Աֆրիկյան սյուժեով գիրք, հրատարակվել է նաև 1981-ին, այն կոչվում էր «Լավ մարդն Աֆրիկայում»։
Թերթի կարծիքով, Բոնդի մասին գրքերի սիքվել գրելն ամենաբարդ գործն է, որ հեղինակները կարող են ստանձնել։ Էմիսը, Դիվերը, Ֆլոքսը չեն կարողացել լուծել այդ խնդիրը, մինչդեռ Բոյդին հաջողվել է կրկնել Յան Ֆլեմինգի մոտիվները։