տուն Քաղաքական Միջազգային Այսօր Ռուսաստանը պետք է պաշտպանի նաև Ուկրաինայի հարավ-արևելքի մեր հայրենակիցներին. Ղրիմի վարչապետ

Այսօր Ռուսաստանը պետք է պաշտպանի նաև Ուկրաինայի հարավ-արևելքի մեր հայրենակիցներին. Ղրիմի վարչապետ

84
0

999847239

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովն ասօր կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ սկսել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների բնակիչների պաշտպանությունը:

«Այն հայրենասիրական վերելքը, որն այսօր կա Ղրիմում և Ռուսաստանում, ես այն տեսա մեր բոլորի մոտ, անկախ քաղաքական տեսակետներից և կուսակցություններից, պետք է շարունակի տարածվել նաև Ուկրաինայի հարավ-արևելքում, որտեղ մեզ վրա հույսով են նայում, որտեղ ակնկալում են մեր օգնությունն ու աջակցությունը: Վստահ եմ, որ մենք կպահպանենք այս հայրենասիրական զգացումները նաև Ուկրաինայի հարավ-արելքի բնակիչների նկատմամբ, կաջակցենք նրանց դժվար պահին: Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է այսօր պաշտպանել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող իր հայրենակիցներին: Առաջարկում եմ այդ հարցում միավորել մեր ջանքերը», — ասել է Ակսյոնովը երեկ Մոսկվայում Դումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարները Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համաձայնագիր են ստորագրել Վլադիմիր Պուտինի հետ: