Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի տարեդարձն է:
Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թ-ին նոյեմբերի 16-ին Երևանում: Զոհվել է 2016 թ-ի ապրիլի 2-ին քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով: