Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։
Հայկական առաջին ռադիոկայանը եթեր է հեռարձակվել 1926 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է առաջին պիլոտային ծրագիրը, բայց կանոնավոր հեռարձակումը սկսվել է 1927 թվականից։
Սակայն առաջին ռադիոսարքավորման մասին, որը ստեղծել էր ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը, աշխարհն իմացավ 1895 թվականի փետրվարի 13-ին։ Հենց այդ պատճառով էլ ավելի ուշ այս օրը մտցվեց ՄԱԿ–ի օրացույցային տոների ցանկ և նշվում է որպես ռադիոյի միջազգային օր։
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։
Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։
1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։

Տոնի կապակցությամբ «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորական ուղերձ է հղել նաև հաղորդավար Արմեն Ամիրյանը: