ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ քննարկել ենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Դեսպան Էրլունը նշել է, որ հարցը գտնվում է #Չինաստանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, առկա է առավելագույն համախմբվածություն #կորոնավիրուսի դեմ պայքարում, ու պատկառելի մարդկային և նյութական միջոցներ են ուղղվել այս նպատակի համար:
Ասել եմ, որ շատ բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Կարևորել եմ այս հարցում չինական կողմի #օպերատիվությունը, թափանցիկությունը և միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսևորած ջանքերը:
Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին»: