Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն նշվում է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը, ով Չարլզ Բեսթի հետ միասին որոշիչ դեր են ունեցել 1922 թվականին ինսուլինի հայտնաբերման գործում, որը փրկում է շաքարախտով տառապող միլիոնավոր մարդկանց կյանքեր։
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական նպատակը շաքարախտի մասին բարձրաձայնելն ու այն կանխարգելելն է։ Այս հիվանդությամբ աշխարհում տառապում են ավելի քան 220 միլիոն մարդ, իսկ վերջին շրջանում այդ թիվը գնալով աճում է։ Գիտնականները կարծում են, որ եթե լուրջ միջամտություն չլինի, ապա շաքարախտով տառապողների թիվը 2030 թվականին կաճի երկու անգամ։