տուն Հասարակություն Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. վարչապետ

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. վարչապետ

249
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչին: Վարչապետն այս մասին գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ փաստաթուղթը համարելով հիշարժան: 

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:

Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-գրել է վարչապետը: