տուն Լուրեր Այսօր շատ երկրներ կանցնեն ձմեռային ժամանակին

Այսօր շատ երկրներ կանցնեն ձմեռային ժամանակին

182
0

Winter-Time-final-JPEG-800x6004

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը շատ երկրներ կանցնեն ձմեռային ժամանակի: Այդ երկրների բնակիչները ժամացույցների սլաքները մեկ ժամ հետ կտան: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ժամային փոփոխություն չի կատարում, ինչի հետեւանքով Եվրոպական շատ երկրների հետ Հայաստանը կունենա երեք ժամվա տարբերություն (Փարիզ, Մադրիդ, Հռոմ, Վիեննա, Վարշավա, Ստոկհոլմ, Պրահա), 4 ժամ` Լոնդոն, Լիսաբոն, 2 ժամ` Անկարա: ԱՄՆ-ի քաղաքների հետ ժամային տարբերությունը չի փոխվի, քանի որ ԱՄՆ-ն ձմեռային ժամանակի կանցնի նոյեմբեր ամսին: Երևանը, Թբիլիսին, Մոսկվան կլինեն նույն ժամային գոտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here