տուն Սպորտ Այսօր Մեսսին կանցկացնի իր կարիերայի 500-րդ հանդիպումը

Այսօր Մեսսին կանցկացնի իր կարիերայի 500-րդ հանդիպումը

64
0

FC Barcelona v Real Zaragoza - La Liga

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում դուրս գալով խաղադաշտ, իր կարիերայում կանցկացնի 500-րդ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Barcastuff-ը։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հանդիպելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

11 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Մեսսին արդեն անցկացրել է 499 հանդիպում՝ դառնալով 386 գոլի և 152 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» կազմում Մեսսին անցկացրել է 415 հանդիպում, Արգենտինայի հավաքականում՝ 84։