Այսօր սկսվում է Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին:
Ընտրություններին գրանցված են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:
Իսկ նախկինում առաջադրված երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Սմբատ Գասպարյանը հանդես է եկել ինքնաբացարկով: Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 10-ին:
Էմմա Պալյան