տուն Հասարակություն Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

146
0

1993-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։

Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991-ին «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձեւում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։

Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991-ի մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում։

Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը և մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են և իրական ազդեցություն են թողնում աշխարհի բոլոր մարդկանց կյանքի վրա։