տուն Քաղաքական Այսօր հեռուստաընկերություններն աշխատում են հակահեղափոխական պատվերներով

Այսօր հեռուստաընկերություններն աշխատում են հակահեղափոխական պատվերներով

222
0

Այսօր Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ են։

«Տեղեկատվության ու քարոզչության միջեւ անցնող սահմանագիծը հեշտորեն լրատվամիջոցին դարձնում է քարոզչամիջոց, ինչն էլ վերջինիս վերածում է պայքարի միջոցի, տեղեկատվական պատերազմներում օգտագործվող զենքի»։ Ըստ պատգամավորի՝ պետք է օրենսդրորեն լուծվի լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների՝  քարոզչամիջոցի վերածվելու հարցը։

«Թվում էր, թե հեղափոխությունից հետո հեռուստաընկերությունները պետք է ազատ լինեին ու գործեին նոր տրամաբանությամբ, սակայն նրանց կյանքում ոչինչ չի փոխվել»,- նկատեց պատգամավորը՝ նշելով, որ հեռուստաընկերությունները նախկինում աշխատում էին այն ժամանակ գործող իշխանությունների համար։

Նրա կարծիքով՝ այսօր հեռուստաընկերություններն աշխատում են հակահեղափոխական պատվերներով։