Այսօր հայտնի են դարձել այն քաղաքների անունները, որոնք հավակնում են 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը: Այդ քաղաքներն են` Պեկինը, Օսլոն, Ալմաթին, Կրակովը և Լվովը:
Այսօր միջազգային օլիմպիական կոմիտեն ավարտել է հայտերի ընդունումը: Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Ավելի վաղ ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու մասին էին հայտնել ևս 10 քաղաքներ, այդ թվում` Սարաևոն, Քվեբեկը, Նիցան, Բարսելոնան, Սարագոսան և այլն:
Արդեն տեղեկացրել ենք, որ, անսպասելի, հայտ ներկայացնելուց հրաժարվել էր Մյունխենը, որի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են նման հայտ ներկայացնելու հնարավորությունը: Մյունխենը համարվում էր ամենահավանական հաղթող թեկնածուներից մեկը: