տուն Հասարակություն Այսօր Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը

Այսօր Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը

251
0

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։

ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող: