ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի որոշմամբ դեկտեմբերի 20-ը հայտարարվել է համերաշխության միջազգային օր: Այդ տոնը նվիրված է ՄԱԿ-ի կողմից աղքատության վերացմանն ուղղված ծրագրի իրագործման տասնամյակին:
ՄԱԿ-ի բանաձևը հղում է կատարում Հազարամյակի հռչակագրին, որում ասվում է, որ համերաշխությունը կդառնա այն հիմնարար և համընդհանուր արժեքներից, որոնք գտնվելու են 21-րդ դարում միջազգային հարաբերությունների հիմքում:
«Ես հաստատակամորեն կոչ եմ անում բոլոր ազգերի, դավանանքների, մշակույթների և ավանդույթների մարդկանց՝ աշխատել այն ընդհանուր գործի շուրջ, որպեսզի կարողանանք կատարել այն խոստումը, որ տվել ենք հազարամյակների շեմին և նոր սերունդներին, որպես ժառանգություն թողնենք խաղաղություն, բարգավաճում և կայուն զարգացում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ուղերձում: