տուն Աշխարհ Այսօր կվերսկսվի Իսպանիայի Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը

Այսօր կվերսկսվի Իսպանիայի Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը

165
0

Երեք ամսվա դադարից հետո այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, կվերսկսվի Իսպանիայի Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը։

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրը կմեկնարկի անդալուսական դերբիով՝ «Սևիլիա»-«Բետիս» հանդիպումով։ Լա լիգայի 28-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 11-14-ը։

«Բարսելոնան» իր առաջին հանդիպումը առաջնության վերսկսումից հետո կանցկացնի հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով «Մալյորկային»։ 

«Ռեալը» առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ տանը ընդունելով «Էյբարին»։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 21։30-ին է։