տուն Լուրեր Այսօր կմեկնարկի Շանթ Հարությունյանի հեղափոխության երթը (Տեսանյութ)

Այսօր կմեկնարկի Շանթ Հարությունյանի հեղափոխության երթը (Տեսանյութ)

509
0

9999999999

Այսօր նոյեմբերի 5-ն է, որը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես «Անոնիմուսների» օր, երբ հագնում են հեղափոխականների դիմակներ եւ կազմակերպում երթեր ու ցույցեր:Այսօր դիմակներ հագած մարդիկ երթ կանցկացնեն Երևանում, որոնց առաջնորդը կլինի Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանը այսպիսով հետեւելու է Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն իրականացնել երկրում: «Ցեղակրոն» կուսակցության նախագահը հայտարարել է, որ ինքը մտադիր է վառվող բենզինի շշերով պայթեցնել Հայաստանի նախագահի նստավայրը:

«Արժեքների հեղափոխություն» էջում երեկվանից հեղափոխականները ՀՀ քաղաքացիներին հրավիրում են Ազատության հրապարակ` հեղափոխություն սկսելու:

«Հարգելի հայեր, ՀՀ քաղաքացիներ: Դիտեք և տարածեք և եկեք վաղը Ազատության հրապարակ: Միացեք հայեր և հաղթանակը կլինի մեր բոլորինը և կծնվի նոր հայը` արժանապատիվ ու ազատ հայը »:

Ֆեյսբուքյան այս հղումը պատմում է Անգլիայում Գայ Ֆոքսի հետեւորդների մասին, ովքեր ցանկանում էին հեղափոխություն իրականացնել Անգլիայում:

Գայ Ֆոքսի և նրա համախոհների պլանը բացահայտվեց, և նրանք դատապարտվեցին մահապատժի: Բայց Շանթ Հարությունյանն, աչքի առաջ ունենալով սպանվելու հեռանկարը` հավատում է, որ իրեն հաջողվելու է իրականացնել իր պլանը:

«Հարգելի հայեր, ՀՀ քաղաքացիներ: Նրանք, ովքեր դեմ են Մաքսային միությանը և Պուտինի վարած քաղաքականությանը ընդդեմ հայության, վաղը ունենք հնարավորություն ապացուցել ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը, քան 150 միլիոնանոց պուտինյան Ռուսաստանի շակալները, որոնք երթի են դուրս եկել նաև հայերի դեմ ու հենց այդ շակալ տեսակների ձեռքով են սպանում մեր հայրենակիցներին, ովքեր գտվում են Ռուսաստանում:

Միացեք հայեր ջան, միացեք Շանթին և տղաներին վաղը Ազատության հրապարակում, և թող ամբողջ աշխարհը իմանա, որ մեզ համար մեր երկրի ազատությունը և անկախությունը գերագույն արժեք է, և մենք պատրաստ ենք ամեն վայրկյան ոտքի կանգնել հանուն մեր ազատության»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here