Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ նստավայր) կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ դատավարության ժամանակ պաշտպանական խումբը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։
Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: