տուն Հասարակություն Իրավական Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը

Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը

318
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ժամը 17-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը:

Սեպտեմբերի 17-ին հրապարակելով նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու որոշումը, դատավոր Աննա Դանիբեկյանը ժամեր անց կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նոր միջնորդությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here