Այսօր Փարիզում ժամը 16։00-ին (մ.ժ) կայանալու է նորմանդական քառյակի գագաթնաժողովը, որը տեւելու է շուրջ 3 ժամ։ Գագաթնաժողովի ավարտից հետո հանդիպելու են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին։
Նախագահների հանդիպմանը ներկա կլինեն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»։ Ժամային սահմանափակումների մասին չի նշվում։