Այսօր կկայանա Աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու անցումային խաղերի վիճակահանությունը։ Այն կիրականացվի Ցյուրիխում, որի արդյունքում եվրոպական 8 թիմեր կբաժանվեն 4 զույգերի և կխաղարկեն եվրոպական գոտուն հատկացված վերջին 4 ուղեգրերը։
Խորվաթիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Ուկրաինայի հավաքականները կլինեն առաջին զամբյուղում, իսկ Ֆրանսիայի, Իսլանդիայի, Ռումինիայի և Շվեդիայի հավաքականները՝ երկրորդում։
Խաղերը կկայանան նոյեմբերի 15-ին և 19-ին։