տուն Քաղաքական Միջազգային Այսօր Կիևում կառավարության շենքի դիմաց նոր բախումներ են սկսվել

Այսօր Կիևում կառավարության շենքի դիմաց նոր բախումներ են սկսվել

297
0

1326145

Քիչ առաջ հերթկան լուրջ բախումներն են արձանագրվել Ուկրաինայի կառավարության շենքի դիմաց: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Ոստիկանությունը ստիպված է եղել մահակներ և արցունքաբեր գազ օգտագործել բողոքողներին հետ մղելու համար: Այստեղ է ժամանել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, ով ելույթ է ունեցել հավաքվածների առաջ. «Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը և չեղյալ հայտարարել եվրաինտեգրման դադրեցման որոշումը», — ասել է Կլիչկոն:

Հայտնի է, որ կառավարության շենքի գրոհի կազմակերպման փաստով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ նախօրեին բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ արձանագրվել են բազմաթիվ բախումներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here