1999 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնության վերացման օր և առաջարկեց երկրների կառավարություններին, միջազգային և ոչ կառվարական կազմակերպություններին այդ օրն իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են այդ խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելուն:
Նոյմեբրի 25-ի ընտրությունը պատահական չէր: Այդ օրը 1960 թվականին Դոմինիկյան Հանրապետության բռնապես Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով սպանվել էին Միրաբալ երեք քույրերը, ովքեր զբաղվում էին քաղաքական գործունեությամբ: