Այսօր հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է: Հայրապետյանը մահացել է 68 տարեկան հասակում՝ 2017 թվականին:
Մասնագիտությամբ լրագրող, փիլիսոփա և գործարար Լևոն Հայրապետյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է: Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ստեղծման գործում և համարվում է գլխավոր հովանավորներից մեկը։
Նա ամենախոշոր ներդրողն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը, որը ներկայումս Արցախի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։
«Մեր նպատակը Արցախի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ Արցախի բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար»,- նշել էր գործարարը:
2014 թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016 թ.-ին տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Կից ներկայացնում ենք բարերարի դստեր՝ Զառա Հայրապետյանի ֆեսբուքյան էջում հրապարակված՝ հոր մասնակցությամբ լուսանկարները:


