ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր նշում է իր 70-ամյա տարեդարձը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։
Այս պառտոնում իր հիմնական խնդիրը Բան Կի Մունը համարում է կազմակերպության արդյունավետության բարձրացումը եւ նրա ռեսուրսների խնայողաբար օգտագործումը։
Ինչպես հայտնի է, Բան Կի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2006թ. հոկտեմբերին։ Իր պաշտոնավարմանն է անցել 2007թ. հունվարի 1-ից՝ դառնալով այդ կազմակերպության 8-րդ ղեկավարը։ 2011-ի հունիսին վերընտրվել է այդ պաշտոնում 5-ամյա ժամկետով (մինչեւ 2016թ դեկտեմբերի 31)։
Միջազգային խաղաղության պահպանման ոլորտում գլխավոր քարտուղարի ուշադրությունը հիմնականում սեւեռած է եղել Սուդանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Սոմալիում, Իրաքում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում կայունության պահպանման վրա։
Բան Կի Մունը 3 անգամ պարգեւատրվել է հարավկորեական «Արժանիքների համար» շքանշանով (1975, 1986, 2006 թվականներին)։ Ունի նաեւ տարբեր երկրների պարգեւներ Հարավային Կորեայի հետ այդ իսկ երկրների հարաբերությունների բարելավման ու զարգացման համար։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բան Կի Մունը զինյալների՝ Բաղդադին մոտեցման հետ կապված, միջազգային հանրությանը կոչ է արել միասնականորեն սատարել Իրաքին։