Համաշխարհային լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից հաղորդում են, որ այսօր Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև կստորագրվի պատմական համաձայնագիր, որով կկարգավորվի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը համաշխարհային հանրության կողմից։
Բանակցություններին ներկայացված երկրների բոլոր արտգործնախարարներն արդեն Շվեյցարիայում են կամ այսօր կժամանեն այստեղ։ Համաձայնագրի ստորագրումը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։