տուն Արցախ Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. Արայիկ Հարությունյան

Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. Արայիկ Հարությունյան

250
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել`

Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը: