տուն Հասարակություն Բժիշկ Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի  60-ամյակն է

Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի  60-ամյակն է

501
0

Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն,  ԱՆ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով խորհրդատու,  Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի  ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի  60-րդ ծննդյան տարեդարձն է:

Անգնահատելի է բժիշկ Չարչյանի դերը առողջապահական  համակարգում:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ադմինիստրացիան և բուժանձնակազմը ջերմորեն շնորհավորում է ծննդյան  60-րդ տարեդարձի առթիվ, ցանկանալով  քաջ առողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն: Ձեր  երկարամյա աշխատանքով, գործունեությամբ վաստակել  եք  հայրենակիցների մեծ հարգանքը և սերը: հայրենանվեր և ազգանվեր  աշխատանքով սովորեցրել եք, որ  ամեն տեղ առաջնայինը  բժշկությունն է,  պացիենտին արագ ապաքինելը, այնուհետև նոր կյանքի որակ տալը:

Ամբողջ էությամբ նվիրվել սիրելի աշխատանքին, գործը կատարել լավագույնս՝ առանց որևէ ակնկալիքի:

Բժիշկը պետք է ունենա գիտելիք, փորձ և ինտուիցիա: Այս երեք բաղադրիչների միասնությունը վկայում է բժշկական իմաստության մասին, ահա սա է  Արմեն Չարչյանի կյանքի ուղեցույցը: