Պատմության մեջ առաջին անգամ Միավորված ազգերի կապակցությունը նոյեմբերի 19-ը նշում է որպես զուգարանի համաշխարհային օր։ Այս քայլով ՄԱԿ-ը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարդկության 1/3-ը զրկված է նորմալ սանիտարական պայմաններից։
Ամեն րոպե աշխարհում փորլուծությունից մահանում է մեկ երեխա․ «Մենք պետք է կոտրենք տաբուն և սանիտարական պայմանների համընդհանուր ապահովումը դարձնենք գլոբալ զարգացման նախապատվություն», — հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այս կապակցությամբ արված հայտարարության մեջ։