տուն Աշխարհ Այսօր Եղիսաբեթ II-ի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր Եղիսաբեթ II-ի ծննդյան օրն է (լուսանկարներ)

485
0
Եղիսաբեթ Երկրորդ

Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի միապետ Եղիսաբեթ II-ի 94-ամյակը: Եղիսաբեթ II-ը 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխն է։

Եղիսաբեթ II-ի ընտանիքը

Նաև հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Եղիսաբեթ II-ը, արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և արքայազն Ջորջը

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլքլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։

Եղիսաբեթ II-ը

Իր գահակալման ամբողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացավ բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպը

Եղիսաբեթ Երկրորդը հսկայական հարգանք է վայելում ոչ միայն Մեծ Բրիտանիայում։ Օրինակ` ավստրալացիներն ուզում են իրենց Սահմանադրությունը փոխել, դառնալ հանրապետություն, բայց որոշել են դա անել միայն այն ժամանակ, երբ այս թագուհին կհեռանա կյանքից։

Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձի առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Եղիսաբեթ Երկրորդը նշել է ՝ չի կարծում, թե դա տեղին կլինի ճգնաժամի պայմաններում, որը Բրիտանիայում ավելի քան 14 հազար կյանք է խլել: