տուն Լուրեր Այսօր ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում

Այսօր ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում

56
0

OSCE-monitoring--620x300

ԵԱՀԿ-ն այսօր պատրաստվում է հերթական մոնիտորինգն իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծում։ Նախատեսվում է, որ դիտարկումը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան շրջանում՝ Կուրոպատկինո գյուղի մերձակայքում։

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Փիթեր Սվեդբերգը։

Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնական Իրժի Արբելեն։