Ամեն տարի, նոյեմբերի վերջին, աշխարհում մարդիկ մեկ օրով հրաժարվում են ցանկացած գնումներից` հիշեցնելով, որ մեծ ծավալի սպառումը հասարակական բացասական միտում է:
Սովորաբար այս օրը նշվում է ամերիկյան Գոհաբանության տոնի հաջորդ օրը, երբ ամբողջ աշխարհում սկսվում են ծննդյան տոնի վաճառքներն ու զեղչերը: Այդ օրը սովորաբար խանութները ստանում են իրենց մեկ տարվա եկամտի 20-50 տոկոսը: Քանի որ այս օրը հերթերում կանգնած մարդկանց շրջանում քիչ չեն նաև դժբախտ դեպքերը, վաճառքների մեկնարկի օրը սովորաբար անվանում են «սև ուրբաթ»:
Գնումներից հրաժարվելու օր նշանակելու գաղափարը ծագել է 1992 թվականին Ամերիկայում: Այն նախաձեռնել է էստոնական ծագում ունեցող կանադացի լրագրող Կալե Լասնը: