տուն Քաղաքական Միջազգային Այսօր Արգենտինայի նախագահը վիրահատության կենթարկվի. կհեռացվի գանգուղեղային հեմատոմա

Այսօր Արգենտինայի նախագահը վիրահատության կենթարկվի. կհեռացվի գանգուղեղային հեմատոմա

323
0

111111111111111111

Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն այսօր կենթարկվի վիրահատության, կհեռացվի գանգուղեղային հեմատոման, որն առաջացել է հարվածի պատճառով։ Երկար ժամանակ նախագահը բողոքում էր գլխացավերից։ Երեկ նա ուժեղ նոպաներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատելու  որոշում է կայացվել։

Կիրշների բացակայության ժամանակ երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի փոխնախագահը։ Սա Կիրշների նախագահական պաշտոնավարման շրջանում առաջին լուրջ վիրահատությունը չէ . նախորդ տարի վիրահատվել էր նրա վահանաձև գեղձը, բժիշկները կասկածում էին, որ նա հիվանդ է քաղծկեղով։

Այսօրվա վիրահատությունն արվում է Կիրշների համար շատ անհարմար պահի․ երեք շաբաթ անց երկրում կանցկացվեն խորհրդրանական ընտրություններ։ Կիրշները, փաստորեն, չի կարող ակտիվ մասնակցություն ունենալ իր կուսակցության քարոզարշավին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here