Այսօր մուսուլմանական աշխարհում սկսվում է հաջի ամենակարևոր ծիսական արարողություններից մեկը` Սաուդյան Արաբիա ժամանած ուխտավորները ուղևորվում են դեպի Արաֆաթ լեռը: Արաֆաթի օրը մուսուլմանական «հաջի» ամսվա (զուլ-հիջրա) 9-րդ օրն է, որը նախորդում է զոհաբերության տոնին:
Արաֆաթ լեռը, որը նաև հայտնի է որպես «բարեհաճության» լեռ, գտնվում է Մեքքայից 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մուսուլմանները քարերով հարվածում են լեռան վրա տեղադրված սյանը, ինչը խորհրդանշում է սատանային: