տուն Քաղաքական Միջազգային Այսօր աշխարհը նշում է Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Այսօր աշխարհը նշում է Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

180
0

genocide-in-rwanda-skulls

Ռուանդայում այսօր նշվում է 20 տարի առաջ այդ երկրում իրականացված ցեղասպանության տարելիցը։ 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկի ժամանակ խուտու և թութսի ցեղախմբերի ներկայացուցիչների միջև բախումները խլել են տարբեր հաշվարկներով 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդու կյանք։ Հիմնականում ոչնչացվել են թութսի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։

2004 թվականից ՄԱԿ-ն ապրիլի 7-ը նշում է որպես Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր։ 1994 թվականի ապրիլի 6-ի երեկոյան մայրաքաղաք Կիգալիի օդանավակայանի մոտ պայթեցվել է Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանի,  Բուրունդիի նախագահ Սիփրիեմ Նթարյամիրին տեղափոխող օդանավը։ Հաջորդ օրը սպանվել էր Ռուանդայի վարչապեը Ագատա Ուվիլինգիյիմանան, և զիվորականները վերցրել էին իշխանությունը։

Հարյուր օրվա ընթացքում խուտուի ներկայացուցչները զանգվածաբար ոչնչացնում էին թութսիներին, իսկ նրանց ոչնչացման արագությունը 5 անգամ գերազանցում էր նացիստների գործած ոճրագործությունների արագությանը համակենտրոնացման ճամբարներում։ Ամեն տասը վայրկյանը մեկ սպանվում էր մեկ մարդ։ Հիմնական սպանություններն իրականացվել են մաչետե թրերով։

Այն ժամանակ ՄԱԿ-ը չկարողացավ կանգնեցնել այդ ոճրագործությունը, ինչը հետագայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Քոֆի Անանը, ով հայտարարել է, որ միջազգային հանրությունը կարող էր կանխարգելել դա, եթե համապատասխան քայլեր ձեռնարկեր։