Այսօր ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի ժամը»։ Այս օրը տեղական ժամանակով 20։30-21։30-ն ընկած ժամանակահատվածում մարդիկ, ընկերությունները, պետական հաստատություններն անջատում են իրենց բնակարանների, գրասենյակների լույսերն ու շինությունների լուսավորումները։ Այս ակցիան իրականացվում է ամեն տարի և միտված է Երկիր մոլորակի ռեսուրսների խնայողությանը և դրանց խնայողության անհրաժեշտության վրա ուշադրություն դարձնելուն։
Առաջին անգամ այս ակցիան իրականացվել է Ավստրալիայում 2007 թվականին Վայրի բնության պաշտպանության հիմնադրամի և The Sydney Morning Herald պարբերկանի ջանքերով։ Դրանից հետո հազարավոր քաղաքներ սկսել են միանալ այդ ակցիային։ Այսօր աշխարհի շատ երկրներ մեկ ժամով «կհրաժարվեն» էլեկտրաէներգիայից։