տուն Լուրեր Այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014-ի պետբյուջեի նախագիծը

Այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014-ի պետբյուջեի նախագիծը

196
0

big_ffa55e61e

Այսօր Ազգային Ժողովում քվեարկության դրվեցին Կառավարության կողմից ներկայացված մի քանի անետաձգելի օրինագծեր:

Պետական կենսաթոշակների  մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին քվեարկությանը կողմ քվեարկեց թվով 100 պատգամավոր, ձեռնպահ մնաց 6-ը, դեմ քվեարկող պատգամավոր չեղավ:

Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քվերակության դնելուց հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր խորհրդարանում կքննարկվի պետբյուջեն, իսկ վաղը այն կդրվի քվեարկության:

«Վաղը մենք կքվերակենք եւ առաջին նիստից հետո  կավարտվի մեր արտահերթ նստաշրջանը»,-ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում մեկնարկել էր արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվում են եւ քվեարկության դրվում մի շարք անհետաձգելի համարվող օրինագծեր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here