տուն Հասարակություն Այսօրվա իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին (լուսանկարներ)

Այսօրվա իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին (լուսանկարներ)

153
0

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ»,- գրել է Աննա Հակոբյանը: