Ազատության հրապարակոմ քիչ առաջ մեկնարկել է ազատամարտիկների կազմակերպած հերթական հանրահավաքը: Նրանք հայտարարել են, որ այսօրվանից սկսում են իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը։ Ազատամարտիկներից մեկը նշել է, որ հանդիպումներ են ունեցել տարբեր բնակավայրերում և պատրաստվում են վարչախմբի հեռացմանը։ Հանրահավաքի ընթացքում հայտարարվել է, որ Հայաստանում բոլորը պետք է հավաքվեն ազատության հրապարակում` փետրվար ամսին` իրենց կողմից նախանշված կոնկրետ օրը։ Նրանք նաև ասել են, որ շարունակվում է աշխարհազորի ձևավորումը, որը լինելու է ցանցային կառույց և իրենից ներկայացնելու է տարածքային կառավարման նախնական մարմին: