տուն Աշխարհ Այսօրվանից Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը և անցագրերը չեղարկվում են

Այսօրվանից Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը և անցագրերը չեղարկվում են

283
0
A Russian Communist party supporter carries a red flag as he walks along Red Square in Moscow on May 1, 2020. - The Labour Day celebrations were cancelled due to pandemic threat of Covid-19. (Photo by Yuri KADOBNOV / AFP) (Photo by YURI KADOBNOV/AFP via Getty Images)

Հունիսի 9-ից Մոսկվայում չեղարկվում են ինքնամեկուսացման ռեժիմն ու անցագրային վերահսկողությունը: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ըստ նրա՝ դրա հետ մեկտեղ չեղյալ է հայտարարվում նաև զբոսանքների ժամանակացույցը: Նա նշել է, որ իրականում Մոսկվան վերադառնում է կյանքի սովորական ռիթմին, և բոլոր հիմնական սահմանափակումները կվերացվեն մեկ ամսվա ընթացքում:

Սոբյանինը բացատրել է, որ քաղաքի բնակիչները, ներառյալ 65 տարեկանից բարձր մարդիկ, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններով, կարող են դուրս գալ առանց սահմանափակումների և այցելել հասարակական վայրեր: