Երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայում գործելու է Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA), որի թիրախն են դառնալու կազմակերպված հանցավորությունն ու անօրինական միգրացիան։ Այն ունենալու է ավելի քան 4 հազար աշխատակից և 40 ներկայացուցչություն աշխարհի տարբեր ծայրերում։
«Նոր գործակալությունը կունենա ավելի մեծ լիազորություններ և գործունեության դաշտ, քան նախկինում գոյություն ունեցող՝ երեխաների պաշտպանության և կազմակերպված հանցավորության դեմ գործակալությունները։ Նրա գործունեության ոլորտում են կիբերհանցագործությունը, խոշոր խարդախությունները, տնտեսական հանցագործությունները, թմրանյութերի, զենքի վաճառքը, սեռական շահագործումը, անօրինական միգրացիան», — ասել է RIA-Novosti-ի աղբյուրը։
Գործակալությունը համագործակցելու է աշխարհի 150 երկրների նմանատիպ ծառայությունների հետ՝ միջազգային հանցավորության դեմ պայքարելու համար։