Այսօր Երևանի ժամանակով 7։00-ին կսկսվի Շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրը։ Այն կընթանա թուրքական Անթալիա քաղաքում և կտևի մինչև դեկտեմբերի 5-ը։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանը թիմային գործող չեմպիոնն է։
Մրցաշարին մասնակցում են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Չինաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների հավաքականները, որոնք մեկական հանդիպում կանցկացնեն միմյանց միջև։